Մատչելիության հղումներ

Պուտինը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել «իշխանությունը վերցնել իրենց ձեռքը»


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամների հետ, որի ընթացքում ուկրաինացի զինվորականներին կոչ է արել «իշխանությունը վերցնել իրենց ձեռքը»։

Կրեմլի ղեկավարը հայտարարել է՝ «մեզ համար ավելի հեշտ կլինի բանակցել ձեզ հետ, քան թմրամոլների և նեոնացիստների բանդայի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»։

«Թույլ մի տվեք նեոնացիստներին և բանդերովներին օգտագործել ձեր երեխաներին, ձեր կանանց և ծերերին որպես կենդանի վահան», - ասել է Պուտինը։

Պուտինն ավելի վաղ էլ է չհիմնավորված մեղադրանքներ հնչեցրել Ուկրաինայի կառավարության հասցեին՝ պնդելով, որ այն «նեոնացիստական» ռեժիմ է, որը ձգտում է միջուկային զենք ունենալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG