Մատչելիության հղումներ

Ռուս զինվորականները գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը


Ռուս զինվորականները գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը, այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի առաջին խորհրդական Ալենա Շևցովան։

«Ռուսները գրավել են Չեռնոբիլի կայանը։ Կայանի անձնակազմը պատանդ է պահվում։ Դա հղի է վտանգներով ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի համար»,- գրել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը։

Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Չեռնոբիլի ատոմակայանը գտնվում է Ուկրաինայի հյուսիսային շրջանում՝ Բելառուսի սահմանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա:

XS
SM
MD
LG