Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը «մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ»


Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում Հայաստանի քաղաքացիների հետ։

Հայտարարությունում նշում է, որ Ուկրաինայում գտնվող Հայաստանի քաղաքացիները, ովքեր դեռևս կապ չեն հաստատել դեսպանության հետ, կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ փոխանցել․

+380442349005

+380671090506

+380689602524

+380685000782

Հաղորդվում է Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյունների և կրակոցների մասին՝ Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, որը կարող է ազդարարել երկու երկրների միջև ծանր մարտերի սկիզբը:
XS
SM
MD
LG