Մատչելիության հղումներ

Մադուրո․ Վենեսուելան Պուտինի հետ է


Վենեսուելայի և Ռուսաստանի նախագահներ Նիկոլաս Մադուրոն և Վլադիմիր Պուտինը Կրեմլում, արխիվ, Մոսկվա

Վենեսուելան Ուկրաինայի հարցում սատարում է Ռուսաստանին: Այդ մասին երեկ իր հեռուստաուղերձում հայտարարել է Վենեսուելայի ղեկավարը:

«Վենեսուելան Պուտինի հետ է, Վենեսուելան միշտ աշխարհում հերոսական և արդար պայքարի հետ է: Մենք կշարունակենք հենց այդ գիծը»,- հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի խաղաղությունն աշխարհի խաղաղությունն է, և Վենեսուելան մտադիր է պաշտպանել աշխարհը:

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանը ռազմական և ռազմավարական միջոցներով շրջափակելու ծրագրերը: Ռուսաստանի հանդեպ պետք է հարգանք, ինչպես և աշխարհի բոլոր երկրների»,- ասել է Մադուրոն:

Այս ամսվա ընթացքում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում Մադուրոն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովին: Ռուսաստանի ռազմական օգնությունը Վենեսուելային մտահոգություն է առաջացնում հարևան Կոլումբիայում:

XS
SM
MD
LG