Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանը բաց է երկխոսության համար, բայց կշարունակի հզորացնել բանակը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դոնբասի կազմավորումները ճանաչելու անհրաժեշտության մասին, Կրեմլ, Մոսկվա, 21 փետրվարի, 2022թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դոնբասի կազմավորումները ճանաչելու անհրաժեշտության մասին, Կրեմլ, Մոսկվա, 21 փետրվարի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի պաշտպանության օրվա կապակցությամբ այսօր ժողովրդին դիմել է շնորհավորական ուղերձով, որում անդրադարձել է այսօրվա զարգացումներին:

«Մենք տեսնում ենք, թե որքան բարդ է միջազգային իրադրությունը, և ինչ վտանգներ են պարունակում առկա մարտահրավերները, այնպիսիք, ինչպիսիք են սպառազենի հսկողության համակարգի քայքայումը և ՆԱՏՕ-ի ակտիվությունը: Հավասար և անբաժանելի անվտանգության համակարգ ստեղծելու Ռուսաստանի բոլոր կոչերն անպատասխան են մնում»,- ասել է Պուտինը:

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը «բաց է ուղիղ և ազնիվ երկխոսության համար, բայց միաժամանակ կշարունակի արդիականացնել և հզորացնել զինված ուժերը»:

XS
SM
MD
LG