Մատչելիության հղումներ

Ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա, կա վրացերենի հարցը․ նախարար


Դպրոցներում ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա, փոխարենը դիտարկվում է վրացերենի հարցը, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Այսօր, կոնկրետ հենց այսօր չի էլ պատրաստվում ադրբեջաներենի հարցը, այսօր մենք ծրագիր ունենք, համենայն դեպս, շատ ենք ցանկանում, որ վրացերեն մենք կարողանանք որոշ դպրոցներում ուսուցանել՝ զուտ տարածաշրջանային լեզուներին, մշակույթին ծանոթ լինելու առումով։ Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա։ Այս պահին մենք վրացերենի հարցն ենք դիտարկում, բայց ոչ համատած, պարտադիր», - ասաց նախարարը։

Ինչո՞վ է պայմանավորված հենց վրացերենի դասավանդումը, Դումանյանը հարցն անպատասխան թողեց։ «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել», - ասաց նախարարը։

44-օրյա պատերազմից հետո հայաստանյան տարբեր հարթակներում քննարկվում էր դպրոցներում ադրբեջաներենի դասավանդման կարևորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG