Մատչելիության հղումներ

Խաթիբզադե․ «Վիեննայի բանակցություններում նշանակալի առաջընթաց է արձանագրվել»


Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին նվիրված Վիեննայի բանակցությունների ընթացքում նշանակալի առաջընթաց է արձանագրվել, այսօր Թեհրանում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Նրա խոսքով, սակայն, «որևէ բան համաձայնեցված չէ քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»։ Խաթիբզադեի ներկայացմամբ` այս պահին բանակցություններում քննարկվում են ամենադժվարին խնդիրները։

Վիեննայի բանակցություններին այսօր Քաթար կատարած այցի ընթացքում անդրադարձել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Միացյալ Նահանգները պետք է ապացուցեն քաղաքական կամքի առկայությունը՝ վերացնելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները», - հայտարարել է իսլամական հանրապետության նախագահը։

XS
SM
MD
LG