Մատչելիության հղումներ

Դոնբասում համընդհանուր զորահավաք է հայտարարվել


Ավելի վաղ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը հայտարարել էր կանանց, երեխաների և տարեցների տարհանման մեկնարկի մա

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը այսօր հեռարձակված ուղերձում հայտարարել է անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջաններում համընդհանուր զորահավաքի մեկնարկի մասին։

«Կոչ եմ անում պահեստազորում գտնվող մեր համերկրացիներին ներկայանալ զինկոմիսարիատներ։ Այսօր ես համընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր եմ ստորագրել։ Դիմում եմ հանրապետության՝ զենք կրելու կարողություն ունեցող բոլոր տղամարդկանց՝ կոչ անելով նրանց պաշտպանել իրենց ընտանիքները, երեխաներին, կանանց, մայրերին։ Միասնական ուժերով մենք կհասնենք մեզ համար խիստ անհրաժեշտ և ցանկալի հաղթանակին։ Մենք կպաշտպանենք Դոնբասը և բոլոր ռուս մարդկանց», - հայտարարում էր Պուշիլինը։

Ավելի վաղ հեռարձկված մեկ այլ ուղերձով էլ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը հայտարարել էր կանանց, երեխաների և տարեցների տարհանման մեկնարկի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG