Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունը, թե փետրվարի 18-ի ուշ երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե 22:30-ի սահմաններում հայկական կողմը «առանց որևէ ակնհայտ պատճառի, հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Թովուզի շրջանի Մունջուղլու բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը», - ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG