Մատչելիության հղումներ

Ղրիմի զորավարժություններին մասնակցած ռուսական ուժերը վերադարձել են մշտական տեղակայման վայրեր


Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը այսօր ասել է, թե Ղրիմում անցկացված զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադարձել են իրենց տեղակայման մշտական վայրերը։

«Այսօր հարավային օկրուգի ստորաբաժանումները, ավարտելով Ղրիմի փորձադաշտերում անցկացված վարժանքները, ծանր զրահատեխնիկայի զինվորական էշելոնները երկաթուղային տրանսպորտով տեղափոխվել են ավելի քան 1,5 հազար կիլոմետր` վերադառնալով իրենց տեղակայման մշտական վայրերը՝ Չեչնիայի հանրապետություն և Դաղստանի հանրապետություն»,- ասել է նա` քարտեզի վրա ցույց տալով զորքերի վերադարձի ուղին։

Բելառուսում շարունակվող համատեղ զորավարժությունների մասին Իգոր Կոնաշենկովն ասել է, որ այսօր և շաբաթ օրը անցկացվելու են մարտական հրաձգությամբ վարժանքներ։

Նա հավաստիացրել է, որ զորավարժություններից հետո ռուսական զորքերը դուրս են բերվելու Բելառուսից։

XS
SM
MD
LG