Մատչելիության հղումներ

Արքայազն Էնդրյուն փոխհատուցում կվճարի իր դեմ մեղադրանք ներկայացրած ամերիկուհուն


Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն և ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն, արխիվ
Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն և ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն, արխիվ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կրտսեր որդին՝ արքայազն Էնդրյուն, արտադատավարական համաձայնության է եկել ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեի հետ, որը թագավորական ընտանիքի անդամին մեղադրում էր ավելի քան 20 տարի առաջ իր դեմ սեռական բռնություն գործադրելու մեջ։

Բրիտանական աղբյուրների փոխանցմամբ, ծագած սկանդալի պատճառով զինվորական և թագավորական կոչումներից զրկված Էնդրյուն 38-ամյա ամերիկուհուն փոխհատուցում է վճարել, որի չափը գաղտնի է պահվում։

Դրանից բացի Էնդրյուն հանգանակություն կկատարի Վիրջինիա Ջուֆրեի ստեղծած հիմնադրամին, որի հիմնական մասնագիտացումը սեռական բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելն է։ Ջուֆրեի խոսքով՝ մեղադրանքի հիմք հանդիսացած երեք միջադեպերը տեղի էին ունեցել 2001 թվականին, երբ ամերիկուհին ընդամենը 17 տարեկան էր։

Արքայազն Էնդրյուի և Վիրջինիա Ջուֆրեի միջև համաձայնությունը ձեռք է բերվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանում լսումների մեկնարկից մի քանի շաբաթ առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG