Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակել են հողագործողությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ. դատախազություն


Ադրբեջանական զինված ուժերը այսօր` ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված դիրքից հրազենով կրակ են բացել տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի դատախազությունը: Ըստ հաղորդման` կրակոցների հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:

Արցախի ոստիկանությունը կատարում է դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:

Դատախազության հաղորդման մասին ադրբեջանական և ռուսական խաղաղապահ առաքելության կողմից դեռևս արձագանքներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG