Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերը ժամանեց Մոսկվա


Ռուսաստան - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծաղկեպսակ է տեղադրում Անհայտ զինվորի գերեզմանին Կրեմլի պատի մոտ, Մոսկվա, 15-ը փետրվարի, 2022թ․
Ռուսաստան - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծաղկեպսակ է տեղադրում Անհայտ զինվորի գերեզմանին Կրեմլի պատի մոտ, Մոսկվա, 15-ը փետրվարի, 2022թ․

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կուտակման հետ կապված աճող լարվածությունը և այն թուլացնելու նպատակով Արևմուտքի ջանքերը։

Նույն հարցերը Շոլցից առաջ Ռուսաստանի իշխանությունների հետ Մոսկվայում անցած շաբաթ քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը։

Գերմանացի կանցլերի այցին ընդառաջ Մոսկվան հայտարարեց, թե ուկրաինական սահմաններին գտնվող իր զորքերի մի մասը վերադառնում են հենման կետեր։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը, սակայն, չի հստակեցրել, թե քանի զինվոր է վերադառնում Ուկրաինայի սահմաններից։

Կանցլեր Շոլցը Մոսկվայից առաջ Կիևում էր, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

XS
SM
MD
LG