Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի «ինքնասպան եղած» զինվորների մայրերի բողոքի ակցիա Ալիևի նստավայրի մոտ


Ադրբեջանցի զինվորները պարզել են Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված ծառայակիցների դիմանկարները 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Բաքվում երթի ժամանակ

Ադրբեջանցի մի խումբ որդեկորույս մայրեր այսօր բողոքի ակցիա են իրականացրել երկրի նախագահի նստավայրի մոտ՝ իրենց որդիներին «շեհիդի» (պատերազմում զոհված ) կոչում շնորհելու պահանջով։

«Ասում են՝ նրանք ինքնասպան են եղել, այդ պատճառով էլ «շեհիդի» կարգավիճակ չի կարող շնորհվել։ Որդիս կես տարի ծառայել է Մուրովդաղում, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Զորացրումից 6 օր առաջ մեզ ասել են, թե նա ինքնասպան է եղել», - «Թուրան» գործակալությանը պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Լրատվամիջոցը նշում է, որ բողոքի ակցիայի մասնակից կանայք դիմել են տարբեր ատյաններ, սակայն՝ ապարդյուն։

Հաղորդվում է, որ ակցիայի ընթացքում ձերբակալվել է տեղում աշխատող երկու լրագրող։

Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ անցած շաբաթ էլ բողոքի ակցիա են իրականացրել 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները։ Վետերանները պահանջում են գնահատել իրենց մասնակցությունը մարտական գործողություններին՝ տրամադրելով հատուկ կարգավիճակ և շքանշան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG