Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում


Ադրբեջանական բանակի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «հրամանատարներին հրահանգվել է վնասազերծել դիվերսիա նախապատրաստող երևակայական հակառակորդի խմբին»: Նշվում է, որ ադրբեջանական բանակը այս վարժանքներում փորձարկում է դժվարանցանելի տեղանքը հատելու համար նախատեսված դահուկային և թրթուրավոր սարքավորումները։

«Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել հրամանատարների հմտությունները դահուկներով և հատուկ տեխնիկա վարելիս՝ հաշվի առնելով Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձը, ինչպես նաև տեղանքին և եղանակային պայմաններին համապատասխան հմուտ քողարկումը», - ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG