Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կրճատում է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի թիվը


Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ

Ռուսաստանը կրճատում է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի թիվը։ Պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը հնչում է օտարերկրյա մի շարք պետությունների՝ իրենց քաղաքացիներին Ուկրաինայից հետ կանչելու ֆոնին։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը այսօր հայտարարել է, որ որոշել են «օպտիմալացնել» Ուկրաինայում ռուսաստանյան դիվանագիտական անձնակազմի թիվը՝ զգուշանալով Կիևի կամ այլ երկրների «սադրանքներից»։ Մարիա Զախարովան այլ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները շարունակում են կատարել իրենց հիմնական գործառույթները:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ երկրներ, Ճապոնիան, Հարավային Կորեան, Իսրայելը, իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Ուկրաինա, իսկ այդ երկրում արդեն գտնվողներին կոչ են անում անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը:

«Իրավիճակը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից», - նախօրեին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG