Մատչելիության հղումներ

Սահմանափակումների դեմ ցույցերը եվրոպական շատ քաղաքներում կանոնավոր են դարձել


Բելգիա - Ոստիկանությունը ջրցանների օգնությամբ ցրում է հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցը Բրյուսելում, 23-ը հունվարի, 2022թ․
Բելգիա - Ոստիկանությունը ջրցանների օգնությամբ ցրում է հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցը Բրյուսելում, 23-ը հունվարի, 2022թ․

Պարտադիր պատվաստումների և չպատվաստվածների համար սահմանափակումների դեմ բողոքի ակցիաները կանոնավոր են դարձել եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Բրյուսելում, օրինակ, ամեն շաբաթ ցուցարարները դուրս են գալիս կենտրոնական հրապարակներ և փողոցներ։

Պատվաստումների դեմ շարժման ազդեցությունը քաղաքականության մեջ գնալով ավելի ընդգծված է դառնում։ Ավելի ու ավելի շատ է խոսվում այն մասին, որ կարճաժամկետ հեռանկարում որոշ հակապատվաստումային շարժումներ կարող են ազդել Եվրոպայում ընտրությունների արդյունքների վրա՝ ներառյալ առաջիկա նախագահական ընտրությունները Ֆրանսիայում։

Ըստ կանխատեսումների՝ հունգարական «Մեր հայրենիք» ծայրահեղ աջ շարժումը, որը հիմնվում է հակապատվաստումային արշավի վրա, ի վիճակի է մտնել խորհրդարան և, հետևաբար, փոխել այնտեղ ուժերի հարաբերակցությունը։

Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանում Covid-19-ով հոսպիտալացվածների թիվն աճել է 30 տոկոսով: Այդ մասին ասել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Մոսկվայում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 6 տոկոս նվազում, սակայն հիվանդանոց տեղափոխվածների թիվն աճել է։

XS
SM
MD
LG