Մատչելիության հղումներ

Բաքուն հակադարձում է Հայաստանի ԱԳՆ խոսնակին


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

«Հայկական կողմը պարտավոր է ադրբեջանական կողմին տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի սպանված քաղաքացիական անձանց և զինվորականների ու նրանց զանգվածային հուղարկավորման վայրերի մասին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Նախօրեին վերադարձնելով 8 հայ գերիների՝ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, և այդօրինակ զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել․ - «Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը»։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա կատարի իր պարտավորությունները և պատասխանատվություն կրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհետացած ադրբեջանցի քաղաքացիների ճակատագրի պարզաբանման համար», - ասվում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG