Մատչելիության հղումներ

Եվրամիությունը բնական գազ ստանալու այլընտրանքային ուղիներ է մշակում


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ:

Եվրամիությունը ցանկանում է էներգակիրների մատակարարման հարցում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և բնական գազ ստանալու շուրջ այս օրերին բանակցում է Միացյալ Նահանգների և այլ երկրների հետ: Այդ մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք էներգետիկ անվտանգության հարցով համագործակցություն ենք հաստատում Միացյալ Նահանգների հետ, որը Եվրոպա հեղուկ գազի գլխավոր մատակարարն է: Քննարկում ենք նաև այլ ուղիներ, Նորվեգիան է բավական ավելացրել մատակարարումները Եվրոպա»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը հավաքում, որը կազմակերպել են Der Tagesspiegel, Die Zeit, Handelsblatt և Wirtschaftswoche գերմանական պարբերականները:

Ուկրաինայի շուրջ ճգնաժամը և հնարավոր ռազմական առճակատումը կարող են վտանգի տակ առնել Ռուսաստանից Եվրոպա գազի փոխադրումը: Եվրոպայի գազի պաշարները տարվա այս ժամանակի դրությամբ սովորականից 10-ը տոկոսով քիչ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG