Մատչելիության հղումներ

Զելենսկին շնորհակալ է Միշելին Ուկրաինայի հարցում ցուցաբերած աջակցության համար


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ:

Զելենսկին Թվիթերում հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը և «բոլոր գործող ձևաչափերի շրջանակներում դրա թուլացման հնարավորությունները»:

«Գործադրում ենք դիվանագիտական ջանքեր, համագործակցում ենք բոլոր հնարավոր ուղղություններով խաղաղությունը վերականգնելու համար: Շնորհակալ եմ Եվրոպական խորհրդին Ուկրաինային հետևողականորեն աջակցելու համար»,- գրել է Զելենսկին:

Ռուսաստանն Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայել է ավելի քան 100 հազար զինծառայողներ: Բացի այդ, մոտ 30 հազար զինծառայողներ էլ գտնվում են Ուկրաինայի հարևան Բելառուսում:

Արևմուտքը ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա: Մոսկվան հավաստիացնում է, որ նման մտադրություն չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG