Մատչելիության հղումներ

Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդը. Բայդեն


ԱՄՆ Նախագահ Բայդենը, փոխնախագահ Հարիսը և նախագահի ազգային անվտանգության թիմի անդամները, 3-ը փետրվարի, 2022թ.
ԱՄՆ Նախագահ Բայդենը, փոխնախագահ Հարիսը և նախագահի ազգային անվտանգության թիմի անդամները, 3-ը փետրվարի, 2022թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշին սպանվել է Սիրիայում ամերիկյան հատուկ ջոկատայինների հարձակման արդյունքում:

Հատուկ հայտարարությամբ Բայդենը նշում է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է «հաջողությամբ», և որ ներգրավված բոլոր ամերիկյան զորքերը ապահով վերադարձել են։ Թեմայի վերաբերյալ Սպիտակ տան ղեկավարը խոստանում է մանրամասներ ներկայացնել օրվա ընթացքում։

Պենտագոնն ավելի վաղ հաստատել էր հատուկ գործողությունների մասին տեղեկությունները, սակայն թիրախը չէր բացահայտել:

AP-ն, վկայակոչելով դեպքի վայրում գտնվող ականատեսներին, հաղորդում է, որ 13 մարդ, այդ թվում՝ վեց երեխա և չորս կին, սպանվել է ավելի քան երկու ժամ տևած հարձակման հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG