Մատչելիության հղումներ

Ռուսաստանը քննադատում է Եվրոպա լրացուցիչ զորք ուղարկելու ԱՄՆ որոշումը


ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկո, արխիվ

Ռուսաստանը քննադատում է Եվրոպա զորք ուղարկելու Միացյալ Նահանգների որոշումը։

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Արևմուտքի հետ իր երկխոսությունը վտանգված է Եվրոպայում լրացուցիչ կոնտինգենտ տեղակայելու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման ֆոնին։

Վաշինգտոնը պարզաբանում է, որ խոսքը Ռուսաստանին զսպելու ջանքերի մասին է։ «Այդ զինվորականները չեն գնում Ուկրաինա և չեն կռվի Ուկրաինայի համար», - լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին, - «Ոչ, մենք՝ Միացյալ Նահանգները, կատարում ենք մեր պարտավորությունները՝ աջակցելու և հանգստացնելու գործընկերներին»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, կտրուկ քննադատել է այս որոշումը։ «Չհիմնավորված, ապակառուցողական քայլերը մեծացնում են ռազմական լարվածությունը, նեղացնում քաղաքական որոշումների դաշտը», - հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Ռուսաստանը մերժում է Ուկրաինայի վերաբերյալ ռազմատենչ ծրագրերը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քաղաքականությունն անվանելով սադրիչ։ Մոսկվան մեղադրում է Արևմուտքին ուկրաինական խաղաքարտը խաղարկելու մեջ՝ Ռուսաստանի սահմաններին հնարավորինս մոտենալու համար։

Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ հաստատում են դիվանագիտական ճանապարհով ճգնաժամը հաղթահարելու և տարբեր մակարդակներով բանակցությունները շարունակելու իրենց ցանկությունը։

XS
SM
MD
LG