Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտական կապերի 30-ամյակին նվիրված համաժողով Անկարայում


Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները

Վաղը Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողով:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` միջոցառումը նախաձեռնել է «Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծությունների կենտրոնը»:

Համաժողովում Ադրբեջանը կներկայացնեն այդ կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, Անկարայում հավատարմագրված Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և պաշտոնատար այլ անձնինք:

Համաժողովի ընթացքում նախատեսված են պանելային քննարկումներ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական և ռազմական համագործակցության, էներգետիկայի և տրանսպորտային ու տնտեսական կապերի թեմաներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG