Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Եվլախի շրջանում կասետային ռումբի պայթյունից հովիվ է զոհվել


Պայթյուն, արխիվային լուսանկար

Trend լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանում՝ Եվլախի շրջանում գտնվող Արանի գյուղում կասետային ռումբի պայթյունից զոհվել է 26-ամյա հովիվ Իսմայիլ Միկայիլովը:

Դեպքի վայր են ժամանել ադրբեջանցի ոստիկանները և շրջանի դատախազության աշխատակիցները: Trend-ի պնդմամբ՝ «կասետային ռումբը 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն է արձակել»:

Իրավապահները զննել են տեղանքը և դատաբժշկական փորձաքննություն են անցկացրել: Միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG