Մատչելիության հղումներ

Ռուդենկոն ու Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը


Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը

Փետրվարի 1-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդման համաձայն՝ զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևան միջազգային քննարկումների հարթակի ներկայիս իրավիճակին՝ հերթական 56-րդ փուլի նախաշեմին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման պրոցեսի ընթացքին։

Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է Տոյվո Կլաարի նախաձեռնությամբ։

Նշենք, որ ժնևյան հանդիպումների ձևաչափը ստեղծվել էր Վրաստանի ու Ռուսաստանի միջև առկա տարաձայնությունները քննարկելու ու առաջացած խնդիրները հնարավորության դեպքում լուծելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG