Մատչելիության հղումներ

Կալինինգրադում ռուսական ուժերը համալրվել են 4 նորագույն կործանիչներով


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանի Կալինինգրադի մարզում տեղակայված ուժերը համալրվել են չորս նորագույն կործանիչներով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության երեկ տարածած տեսանյութում Կալինինգրադի մարզի Չերնյախովսկ ավիաբազայում վայրէջք են կատաում SU-35SM2 կործանիչներ, որոնք SU-35-ի արդիականացված մոդելներ են։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նոր մոդելները կարող են ավելի շատ հրթիռներ կրել, ինչպես նաև բարձրացվել են նրանց մանևրելու կարողությունները։

Կալինինգրադի մարզը` նախկին Քյոնինքսբերգը, Ռուսաստանին է անցել Երկրորդ աշխարհամարտից հետո։ Այն ընկած է Լեհաստանի ու Լիտվայի միջև։

Արևմուտքը ուշադիր հետևում է ռուսական ուժերի հզորացմանը Ուկրաինայի սահմանների մոտ և արևմտյան ուղղությամբ ընդհանրապես։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG