Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի պատգամավորական խումբն այցելել է Ուկրաինայի արևելք


Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլլիսթերը, արխիվ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ այցելել են Ուկրաինայի արևելք՝ արտահայտելով իրենց համերաշխությունը Ուկրաինային՝ ընդդեմ ռուսական սպառնալիքների։

Տարբեր կուսակցություններ ներկայացնող ինը պատգամավորներից կազմված խումբը գլխավորել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլլիսթերը։

«Մենք այստեղ ենք ցուցադրելու մեր աջակցությունը Ուկրաինային և Ուկրաինայի քաղաքացիներին անորոշության այս ժամին: Եվրոպական խորհրդարանը ամբողջովին և միանշանակ պաշտպանում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է ՄըքԱլլիսթերը հունվարի 31-ին Մարիոպոլում կազմակերպված բացօթյա մամուլի ասուլիսում։

Եվրախորհրդարանի պատգամավորները Ուկրաինայի արևելքում երեք օր փաստահավաք առաքելություն են իրականացրել, հանդիպումներ ունենալով նաև գործարարների ու քաղաքական գործիչների հետ։

XS
SM
MD
LG