Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանից ստացել է իր առաջարկների պատասխանը


ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգները Ռուսաստանից պատասխան է ստացել ավելի վաղ Վաշինգտոնի կողմից Մոսկվա ուղարկված առաջարկներին՝ կապված Ուկրաինայի շուրջ անվտանգության և լարվածության թուլացման հետ: Այս մասին երեկ ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է որևէ մանրամասներ հայտնել և բացել փաստաթղթի բովանդակությունը։ «Հրապարակային բանակցություններ վարելն արդյունավետ չի լինի, ուստի մենք Ռուսաստանին հնարավորություն կթողնենք քննարկելու իրենց պատասխանը, եթե նրանք ցանկանան: Մենք լիովին հավատարիմ ենք մնում երկխոսությանը այս խնդիրների լուծման համար և կշարունակենք սերտորեն համագործակցել մեր դաշնակիցների և գործընկերների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի», - ասել է պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG