Մատչելիության հղումներ

Բրիտանիայի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասսը, արխիվ, Լոնդոն:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը վարակվել է կորոնավիրուսով: Ախտորոշումը հաստատվել է Կիև կատարելիք այցի նախօրեին:

«Այսօր երեկոյան իմ հանձնած COVID-19-ի թեստի պատասխանը դրական էր: Բարեբախտաբար, ես երեք անգամ պատվաստվել եմ, և մեկուսացման ընթացքում կաշխատեմ տնից», - Թվիթերում գրել է Թրասը:

Նա պետք է ուղեկցեր վարչապետ Բորիս Ջոնսոնին, ով վաղը մեկնելու է Ուկրաինա:

Բրիտանիայում կորոնավիրուսի հետ կապված ինքնամեկուսացման տևողությունը 7 օր է:

Թրասը մտադիր էր առաջիկա երկու շաբաթների ընթացքում այցելել նաև Մոսկվա և բանակցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG