Մատչելիության հղումներ

Հուսիթները Եմենից հրթիռակոծել են ԱՄԷ-ի տարածքը


Եմենում իշխանությունը գրաված հուսիթների զինված շարժման խոսնակ Յահյա Սարեան, արխիվ:
Եմենում իշխանությունը գրաված հուսիթների զինված շարժման խոսնակ Յահյա Սարեան, արխիվ:

Եմենում իշխանությունը գրաված հուսիթները մի շարք հրթիռներ են արձակել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի, ինչպես նաև երկրի ու տարածաշրջանի խոշորագույն ֆինասական-առևտրական կենտրոն Դուբայի ուղղությամբ:

«Գործողությունը հաջողությամբ է պսակվել: Եմենի զինված ուժերը վերահաստատում է, որ Էմիրությունների թշնամական երկիրը կլինի անապահով վիճակում, քանի որ թշնամի Իսրայելը շարունակում է գործել Աբու Դաբիում և Դուբայում: Մենք կոչ ենք անում Էմիրությունների շարքային բնակիչներին՝ հեռու մնալ կարևոր կենտրոններից և ենթակառուցվածքներից, քանի որ դրանք կարող են թիրախավորվել»,- հայտարարել է հութիների ռազմական ուժերի խոսնակ Յահյա Սարեան:

Նրա փոխանցմամբ, Եմենի բանակը հրթիռակոծությանը տվել է «Եմենի երրորդ փոթորիկի գործողություն» կոդային անունը: Եմենը սպառնում է շարունակել Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքի հրթիռակոծությունը: Հութիների շարժման պաշտոնական անունն է Ansar Allah՝ «Աստծո պաշտպաններ»:

Նրանք Եմենում մասնակցել են հակակառավարական ցույցերին, իսկ 2014 թվականին հսկողության տակ են վերցրել մայրաքաղաք Սանաան և երկրի հյուսիսային տարածքքի մեծ մասը: Միջազգային ասպարեզում հուսիթների շարժման առանցքային աջակիցներից մեկը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG