Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հայտնաբերել են կորած ավագ լեյտենանտի դին


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում

Բաքվից ստացված հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ջոկատի և զինվորականների համատեղ իրականացրած որոնողական աշխատանքի ընթացքում այսօր տեղական ժամանակով կեսօրին Քելբաջարի շրջանում հայտնաբերել են անհետ կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բաղիրովի դին:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, հունվարի 29-ին ադրբեջանցի 4 զինծառայողներ, այդ թվում՝ Բաղիրովը, «եղանակային վատ պայմաններում մոլորվել են: Նրանցից երեքին նույն օրը հայտնաբերել են և փոխադրել են հոսպիտալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG