Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2085-ով, բուժվածներինը՝ 257-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2085 նոր դեպք` այդ թիվը հասնելով 366 հազար 433-ի: Առողջացածների թիվն ավելացել է 257-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 335 հազար 719-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 21 հազար 135 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 5900 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 722 հազար 315-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5 դեպք, ընդհանուր` 8046:

XS
SM
MD
LG