Մատչելիության հղումներ

ՊԲ-ում սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտին են հասցվելու․ Արցախի նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը շարունակում է իր առանցքային դերակատարությունն ունենալ, և իշխանությունների կողմից ներդրվելու են առավելագույն ջանքեր բանակաշինության համար։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության նախարարությունում ռազմական խորհրդի նիստին ունեցած իր ելույթում։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը քննարկել է բանակի ընթացիկ տարվա անելիքները։

«Մենք գիտակցում ենք, որ, ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները, որպեսզի տարածաշրջանում կարողանանք տևական կայունություն ապահովել: Բարեփոխումները, որոնք սկսված են բանակում, համոզված եմ, ձեզ հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու», - ասել է Արցախի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG