Մատչելիության հղումներ

Սպիտակ տունն առաջատար բանկերի հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հարցը


ԱՄՆ Սպիտա տունը, արխիվ, Վաշինգթոն:
ԱՄՆ Սպիտա տունը, արխիվ, Վաշինգթոն:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Միացյալ Նահանգների խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ քննարկել է Ուկրաինայի վրա ռուսների հարձակման պարագայում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը, որի համաձայն, քննարկման նպատակն է «ապահովել պատժամիջոցների սահմանման դեպքում գլոբալ ֆինանսական համակարգի անխափան աշխատանքը»:

Քննարկումներին Սպիտակ տան կողմից մասնակցել են Բայդենի վարչակազմի պաշտոնյաները: Ֆինանսական համակարգից ներկա են եղել Citigroup, Bank of America, JPMorgan Chase & Co և Goldman Sachs բանկերի բարձրաստիճան ներկայացուցիչները:

«Նրանք փորձում են պարզել հետագա անելիքը»,- Bloomberg գործակալությանն ասել է Բայդենի վարչակազմի անանուն ներկայացուցիչը:

Նրա խոսքով, քննարկումների մասնակիցներին մտահոգում են «հնարավոր կողմնակի հետևանքները, քանի որ 2018 թվականին Մոսկվայի նկատմամբ սանկցիաներ սահմանելուց հետո միառժամանակ խափանվել էր ալյումինի մատակարարումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG