Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ Պատերազմը հնարավոր կլինի, եթե Բելառուսի և ՌԴ-ի նկատմամբ ուղիղ ագրեսիա իրականացվի


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Մինսկ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Մինսկ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ժողովրդին և խորհրդարանին հասցեագրված ուղերձում ասել է, որ պատերազմը հնարավոր կլինի, եթե Բելառուսի և Ռուսաստանի նկատմամբ իրականացվի ուղիղ ագրեսիա:

«Ուրեմն պատերազմ կլինի՞, թե՞ ոչ: Այո՛, կլինի երկու դեպքում՝ եթե մեր՝ Բելառուսի նկատմամբ կատարվի ուղիղ ագրեսիա: Երկրորդ դեպքում էլ կլինի, եթե մեր դաշնակից Ռուսաստանը ենթարկվի ուղիղ ագրեսիայի»,- ասել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ պատերազմ ոչ ոք չի ուզում, քանի որ պատերազմի դեպքում կպարտվեն բոլոր կողմերը:

«Ուզում եմ պատասխանել հավաքական Արևմուտքին, որովհետև սա նրանց համար կարևոր է՝ եթե մեր նկատմամբ ագրեսիա լինի, այստեղ կհայտնվեն հարյուր հազարավոր ռուսաստանցի զինծառայողներ, ովքեր հարյուր հազարավոր բելառուս զինծառայողների հետ միասին կպաշտպանեն մեր սուրբ հողը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նա ասել է, որ Բելառուսը կշարունակի անվտանգության ասպարեզում ակտիվորեն զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ մնացած պետությունների հետ:

«Պետք է բարձրացնել ռազմավարական զսպման արդյունավետությունը, պաշտպանական նպատակներով անցկացնել մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, ընդամենը երկուսուկես հազար լավ պատրաստված զինծառայողներ կարողացան կայունացնել իրավիճակը Ղազախստանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

XS
SM
MD
LG