Մատչելիության հղումներ

Գերմանիայում ռուսաստանցի գիտնական՝ ենթադրյալ լրտես է ձերբակալվել


Գերմանիա - Ոստիկանները Բեռլինում հատուկ գործողության ժամանակ, արխիվ
Գերմանիա - Ոստիկանները Բեռլինում հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Գերմանիայի իրավապահները հայտնում են ռուսաստանցի գիտնականի ձերբակալության մասին, որը, նրանց պնդմամբ, լրտեսում էր Մոսկվայի օգտին։

Գերմանիայի դատախազության հաղորդագրության համաձայն՝ ռուսաստանցին գերմանական համալսարանում աշխատելիս գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Եվրոպայի Ariane տիեզերական հրթիռային ծրագրի մասին:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ կասկածյալը, որի անունը չի նշվում, Բավարիայի համալսարաններից մեկի գիտաշխատող էր և «կանոնավոր հանդիպումներ» է ունեցել երկրում տեղակայված ռուսական հետախուզության բարձրաստիճան սպայի հետ: Երկուսն էլ ձերբակալված են։

Կասկածյալը «տեղեկատվություն է փոխանցել ավիատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտական նախագծերի, մասնավորապես՝ եվրոպական Ariane հրթիռի զարգացման տարբեր փուլերի մասին», - հայտարարում է Գերմանիայի դատախազությունը։

Ariane ծրագիրը, որը բաղկացած է մի շարք տրանսպորտային հրթիռներից, նախատեսված է տիեզերք ծանր բեռներ՝ այդ թվում արբանյակներ տեղափոխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG