Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողը 5 ծառայակցի է սպանել


Ուկրաինա - Զինծառայող Արտեմի Ռյաբչիկը ձերբակալության ժամանակ, Դնեպր, 27-ը հունվարի, 2022թ․
Ուկրաինա - Զինծառայող Արտեմի Ռյաբչիկը ձերբակալության ժամանակ, Դնեպր, 27-ը հունվարի, 2022թ․

Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպր քաղաքում կրակ է բացել պարեկություն իրականացնող զինակիցների ուղղությամբ և փախուստի դիմել։ Հինգ մարդ սպանվել է, կան նաև վիրավորներ։

Երկրի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ զինված հարձակման հեղինակը, որն արդեն ձերբակալված է, 21-ամյա ժամկետային զինծառայող Արտեմի Ռյաբչիկն է։

Ըստ նույն աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել «Յուժմաշ» մեքենաշինության գործարանի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG