Մատչելիության հղումներ

Մարտին տեղի կունենա Ադրբեջանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստը


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արխիվ

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտնել է, որ տնտեսական համագործակցության հարցով ադրբեջանա-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա մարտին:

«Մենք ձգտելու ենք սահմանված առաջադրանքների, այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերի կատարման համար անհրաժեշտ մի շարք համաձայնությունների ստորագրմանը»,- հայտնել է Մուստաֆաևը:

Իրանի և Ադրբեջանի միջկառավարական հանձնաժողովի նախորդ՝ 14-րդ նիստը տեղի է ունեցել անցյալ տարվա հունվարին Թեհրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG