Մատչելիության հղումներ

Պեկինում Ձմեռային օլիմպիադային ընդառաջ հանդիպել են Սի Ծինպինը և Թոմաս Բախը


Ձմեռային օլիմպիադային մասնակցող երկրների դրոշները, արխիվ
Ձմեռային օլիմպիադային մասնակցող երկրների դրոշները, արխիվ

Պեկինի Ձմեռային օլիմպիադայից 12 օր առաջ Չինաստանի մայրաքաղաքում նախագահ Սի Ծինպինն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին:

Ձմեռային օլիմպիադան տեղի կունենա փետրվարի 4-ից 20-ը: Մարզիկները և խաղերի մնացած մասնակիցները հանրությունից մեկուսացված կլինեն:

Չինաստանում մրցումները դիտելու համար տոմսեր չեն վաճառվում, խաղերին ներկա կլինեն միայն մարզիկները, մարզիչները, մրցավարները, տեխնիկական անձնակազմը, պաշտոնյաներ և լրագրողների խմբեր: Բոլորը խիստ ստուգումների են ենթարկվում:

Թոմաս Բախի հետ հանդիպման ընթացքում Սի Ծինպինը նշել է, որ «այսպիսով Չինաստանը դառնում է նաև ձմեռային մարզաձևերի երկիր, և դա շատ կարևոր է ձմեռային սպորտի համար»:

Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան և Դանիան պաշտոնյաների և դիվանագետների պատվիրակություններ չեն գործուղելու Պեկին, այսպես բողոք հայտնելով Չինաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ:

Չինաստանը քննադատել է այդ որոշումը, հայտարարելով, որ «դրանով սպորտը քաղաքականացվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG