Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի հերթական ռեկորդն է գրանցվել


Վրաստան - Կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն Ռուսթավիում, արխիվ
Վրաստան - Կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն Ռուսթավիում, արխիվ

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 15 հազար 762 նոր դեպք։

Սա նոր դեպքերի ամենամեծ թիվն է համաճարակի ամբողջ ընթացքում։ Վարակվածության ցուցանիշը սկսել է բարձրանալ 2022-ի տարեսկզբից և հունվարի 18-ից 21-ն ամեն օր գրանցվել են մեկը մյուսին գերազանցող ռեկորդային թվեր:

Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում վարակվել է 1 միլիոն 75 հազար 154 մարդ։ Զոհերի թիվը հասել է 14 հազար 774-ի։ Կառավարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ևս 42 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG