Մատչելիության հղումներ

Ըստ ամենայնի՝ Եվրոպան մտնում է համաճարակի վերջնական փուլ․ ԱՀԿ

ԱՀԿ  Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգե, արխիվ
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգե, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի ավարտին կարելի է սպասել «օմիկրոն» շտամի ընթացիկ ալիքի թուլացումից հետո։

«Ամենայն հավանականությամբ այս տարածաշրջանը մտնում է համաճարակի վերջնական փուլ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ուշադիր հետևել կորոնավիրուսի հնարավոր նոր փոխակերպումներին», - հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն։

Ավելի վարակիչ, բայց նվազ վտանգավոր «օմիկրոն» շտամի տարածման ֆոնին Եվրամիության մի շարք երկրներում սկսել են չեղարկել հակահամաճարակային սահմանափակումները։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG