Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դիտարկում է ՆԱՏՕ-ի անդամ Բալթյան երկրներում ու Արևելյան Եվրոպայում ամերիկյան մինչև 5 հազար զինվոր, ռազմանավեր և օդուժ տեղակայելու տարբերակը․ հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան իր աղբյուրներին։
Պարբերականի ընդգծմամբ` այդ ուժերը կարող են տասնապատկվել, եթե զարգացումները վատթարանան։