Մատչելիության հղումներ

Հռոմի պապը հորդորում է աղոթել Ուկրաինայում խաղաղության համար


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, արխիվ:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր իր ավանդական կիրակնօրյա ուղերձով դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ կոչ է արել աղոթել Ուկրաինայի համար:

«Մեծ անհանգստությամբ եմ հետևում լարվածության աճին, որը կարող է նոր հարված հասցնել Ուկրաինայում խաղաղությանը և հարցականի տակ դնել Եվրոպայի մայրցամաքի անվտանգությունը: Բարի կամքի բոլոր մարդկանց կոչ եմ անում աղոթել և խնդրել Բարձրյալին, որ ցանկացած գործողություն և քաղաքական նախաձեռնություն ծառայեն մարդկության եղբայրությանն, այլ ոչ թե անձնական շահերին»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Նա այսօրվա ուղերձում առաջարկել է՝ հաշվի առնելով ներկայիս լարվածությունը, հաջորդ չորեքշաբթի` հունվարի 26-ը դարձնել Խաղաղության համար աղոթքի օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG