Մատչելիության հղումներ

Լավրով. Վաշինգտոնը խոստացել է գրավոր պատասխանել Ռուսաստանի պահանջներին


Ուրբաթ օրը Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան կողմը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան ներկայացնել ռուսական «անվտանգության երաշխիքների պահանջներին»։

Ռուսաստանցի պաշտոնյան հաստատել է՝ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ԱՄՆ-ի մտահոգությունները Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ։ Լավրովի խոսքով՝ ռուս պաշտոնյաները երբեք չեն սպառնացել «ուկրաինացի ժողովրդին», ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիա չի ծրագրում։

Բլինքենի խոսքով՝ հանդիպման նպատակն էր հասկանալ՝ արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է շարունակել գնալ դիվանագիտական ճանապարհով։ Պետքարտուղարը նշել է՝ ԱՄՆ-ն ու դաշնակիցները պատրաստ են բանակցել ռուսաստանյան պահանջների շուրջ, հավելելով, որ Արևմուտքը ևս առաջարկներն ունի Ռուսաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG