Մատչելիության հղումներ

Լավրով. «Ռուսաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Վրաստանի հետ»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

«Բայց երթևեկությունը պետք է երկկողմ լինի», - հստակեցրել է նախարարը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հրապարակել է նախարար Սերգեյ Լավրովին հասցեագրված հարցերի գրավոր պատասխանները, որոնցից մեկն առնչվում է Վրաստանի հետ կապերին:

«Ռուսաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն այդ գործընթացում պետք է «երկկողմ երթևեկություն» լինի: Մենք մնում ենք տարաձայնությունները հաղթահարելու, կապերը վերականգնելու և զարգացնելու գաղափարի կողմնակից: Մենք մեծ հույս ունենք, որ Վրաստանի իշխանությունները դասեր կքաղեն անցյալից և Ռուսաստանի նկատմամբ կիրականացնեն առավել հավասարակշռված քաղաքականություն»,- ասվում է Սերգեյ Լավրովի գրավոր պատասխանում:

Անդրադառնալով երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնմանը, Լավրովը նշել է, որ Ռուսաստանից Վրաստան չվերթներ իրականացնելու ռուսական ավիաընկերությունների նկատմամբ գործող արգելքը ժամանակավոր է:

«Մենք բազմիցս նշել ենք արգելքի չեղարկման պայմանները, դրանք լավ հայտնի են վրացական կողմին: Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, հակառուսական արշավի դադարեցման և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգների բացառման մասին է: Բացի այդ, մենք չենք կարող հաշվի չառնել սանիտարա-համաճարակաբանական իրավիճակը», - ասվում է Ռուսաստանի արտգործնախարարի գրավոր պատասխանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG