Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Իրանը վճռական են՝ զարգացնելու հարաբերությունները․ Էբրահիմ Ռաիսի


Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արխիվ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արխիվ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի Պետդումայում, ասել է, թե Ռուսաստանն ու Իրանը անբավարար են համարում համագործակցության ներկայիս մակարդակը ու վճռական են տրամադրված մեծ քայլերով զարգացնել այն։

Անցած տարի Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ռաիսիի առաջին այցն է Մոսկվա։ Նախօրեին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մոտավորապես՝ 3 ժամ տևած հանդիպման մասին Իրանի նախագահն ասել է․ «Ես տեսա, որ մենք ընդհանուր դիրքորոշում ունենք երկկողմ և միջազգային հարաբերությունների շուրջ, շատ հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ ունենք։ Հաշվի առնելով Իրանի ու Ռուսաստանի պոտենցիալ հնարավորությունները՝ մենք մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական, քաղաքական, առևտրի, գիտության ու մշակույթի ոլորտներում և ուրիշ շատ ուղղություններով», - Պետդումայում ասել է Իրանի նախագահը։

XS
SM
MD
LG