Մատչելիության հղումներ

Գուտերեշը Մերկելին խորհրդատվական պաշտոն է առաջարկում ՄԱԿ-ում


Գերմանիայի այժմ նախկին կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի այժմ նախկին կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկում է խորհրդատվական պաշտոն ստանձնել Միավորված ազգերի կազմակերպության կառույցներից մեկում։ Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ խոսքը հանրային բարիքների հարցերով խորհրդատվական գերատեսչության ղեկավարի պաշտոնի մասին է։ Այդ կառույցի իրավասությունների թվում պետք է լինեն միջազգային հարցերի կարգավորումը, այդ թվում՝ առևտրի, թռիչքների անվտանգության ոլորտներում։ DPA-ի համաձայն՝ Գերմանիայի նախկին ղեկավարը դեռևս չի արձագանքել առաջարկին։

67-ամյա Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարությունը ղեկավարել է 2005 թվականից մինչև 2021-ը։ Կանցլերի պաշտոնում իր վերջին հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ մեկընդմիշտ հեռանում է քաղաքականությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG