Մատչելիության հղումներ

Հակահամաճարակային սահմանափակումների դեմ ակցիան Ռոստոկում ավարտվել է բախումներով


Գերմանիա - Կորոնավիրուսի ռապիդ թեստ՝ բացասական պատասխանով, արխիվ
Գերմանիա - Կորոնավիրուսի ռապիդ թեստ՝ բացասական պատասխանով, արխիվ

Գերմանիայի Ռոստոկ քաղաքում իշխանությունների սանիտարական քաղաքականության դեմ երեկ կայացած բողոքի ակցիան ավարտվել է ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով, իրավապահ մարմիններին հատկապես անհանգստացրել է այն փաստը, որ որոշ ցուցարարների մոտ հրազեն է եղել։ Իրավապահները բերման են ենթարկել առնվազն 10 մարդու։

Ռոստոկի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, ովքեր դժգոհ են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի շրջանակում երկրում ներդրված նոր սահմանափակումներից։

Ցուցարարները չեն պահպանել սոցիալական հեռավորություն, մարդկանց մեծ մասը դիմակներով չի եղել:

Ավելի վաղ Գերմանիայում «օմիկրոն» շտամի արագ տարածման պատճառով իշխանությունները խստացրել են սանիտարական պահանջները։ Այսպիսով, բարերի և ռեստորանների այցելուներից այժմ պահանջվում է մուտքի մոտ ներկայացնել ամբողջական պատվաստման վկայական, ինչպես նաև կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։ Այս պահանջից ազատվում են միայն նրանք, ովքեր խթանիչ պատվաստում են կատարել:

Ֆրանսիայում, Իտալիայում և եվրոպական այլ երկրներում նույնպես բողոքի ակցիաներ են իրականացվում սահմանափակումների դեմ։

XS
SM
MD
LG