Մատչելիության հղումներ

Ռոբերտա Մեցոլան՝ Եվրոպական միության խորհրդարանի նորընտիր նախագահ


Եվրախորհրդարանի խոսնակի թեկնածու Ռոբերտա Մեցոլան, արխիվ:
Եվրախորհրդարանի խոսնակի թեկնածու Ռոբերտա Մեցոլան, արխիվ:

Եվրամիության խորհրդարանը նոր նախագահ է ընտրել: 705 տեղանոց օրենսդիր մարմնի 616 պատգամավորներ են մասնակցել քվեարկությանը, և նրանցից 458-ը ձայնը տվել են Մալթայից Ռոբերտա Մեցոլային:

43-ամյա Մեցոլան 2013 թվականից է Եվրախորհրդարանի անդամ: Նա ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը հանդես է գալիս աջակենտրոն դիրքերից: Մեցոլան հայտնի է նաև որպես կանանց իրավունքների պաշտպանության ջատագով:

«Ես կին եմ Եվրոպայի հարավային ծովի կենտրոնում գտնվող մի փոքրիկ կղզուց, ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել անհաջողակ և ստորադասված, լինել պիտակավորված, բայց ես գիտեմ նաև, թե որքան է կարևոր այս ատյանը ժողովրդի համար: Գիտեմ, որ հիմա այս քննարկումներին են հետևում բոլոր աղջիկները, գիտեմ, թե սա ինչ նշանակություն ունի բոլոր նրանց համար, ովքեր համարձակվում են երազել»,- այսօր ասել է Ռոբերտա Մեցոլան:

Խոսնակի ընտրությունն օրակարգի հարց է դարձել այն բանից հետո, երբ հունվարի 11-ին ծանր հիվանդությունից վախճանվել է Եվրախորհրդարանի նախկին նախագահ, իտալացի Դավիդ Սասոլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG