Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Վիեննա


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա:

«Այցի ընթացքում նախարարը կմասնակցի Ադրբեջանի նախագահությամբ անվտանգության ասպարեզում ԵԱՀԿ համագործակցության ֆորումի բացմանը», - ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի հաղորդագրությունում:

Բացի այդ, Բայրամովը Վիեննայում կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ ԵԱՀԿ և Ավստրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ադրբեջանն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախագահում է անվտանգության ասպարեզում ԵԱՀԿ համագործակցության ֆորումում:

XS
SM
MD
LG